ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Խաղաղության» ու «Պատերազմի» կուսակցությունների մասին. Անդրանիկ Թևանյան

«Խաղաղության» ու «Պատերազմի» կուսակցությունների մասին. Անդրանիկ Թևանյան
25.09.2022 | 12:07

Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Արցախն էլ իր հերթին էր Հայաստանի անվտանգության երաշխավորը։
Այս բանաձևը ոչ միայն մեր հանրության մի մասը, այլ նաև քաղաքական վերնախավ կոչվածի մեծ մասը չէր հասկանում։


«Արցախից գլուխներս պրծացնենք ու լավ (խաղաղ) ապրենք»–ը տարիներ շարունակ դարձել էր, այսպես կոչված, խաղաղության կուսակցության գլխավոր կարգախոսը։ Այդ կարգախոսի հետևորդներն իրենք իրենց հռչակել էին առաջադեմ, գերպրագմատիկ մտածողություն ունեցողներ, իսկ նրանք, ովքեր խոսում էին անվտանգության փոխկապակցված համակարգերից, պիտակավորվում էին «առաջադեմների» կողմից որպես հետադիմականներ, իռացիոնալներ, մոլի ազգայնականներ, «պատերազմի» կուսակցության ներկայացուցիչներ։ Դրա համար էլ էս օրի հասանք։
«Խաղաղության» կուսակցությունը պատերազմ, պարտություն, կորուստներ ու մահեր բերեց։
Հիմա հո բոլո՞րն են տեսնում, որ ոմանք Երևանի կենտրոնում, առանց տակները լցնելու, սուրճ էին ֆռթացնում ու դեմքի խելոք արտահայտությամբ քննարկում Արցախի հանձնման դիմաց լավ ապրելու գաղափարները, քանզի կար Արցախն ու պահում էր Հայաստանի դեմ ուղիղ հարձակումը։


Հասել ենք այնտեղ, որ «Խաղաղության դարաշրջանի» ռահվիրան, ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը ներկայացնող այդ ողորմելին, խաղաղություն ու քարտեզ է մուրում Ալիևից։

Դիտվել է՝ 13730

Մեկնաբանություններ